Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով 2025 թվականի մայիսի 06-ին տեղի ունեցած թեստավորման փուլի թեստերով գրավոր ստուգման ենթափուլի մասնակիցներին խնդրում ենք Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել ծածկագրերը՝ թեկնածուներին նշված ծածկագրերով նույնականացնելու համար: Թեստավորման արդյունքների ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` հղում 1:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո, բացառությամբ բարեվարքության ուսումնասիրության փուլի, Հանձնաժողովի արձանագրային որոշումը 2 ժամվա ընթացքում տվյալ փուլը չհաղթահարած մասնակիցը կարող է գրավոր բողոքարկել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026, 011 900 027 կամ դիմել էլեկտրոնային փոստի՝ sh.hovhannisyan@anticorruption.am հասցեով:
RA Anti-Corruption Committee / 2025 © Copyright