ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթի ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլն անցկացվելու է 2025 թվականի հունիսի 17-ին և 18-ին՝ ժամը 09:00-ին, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (հասցե՝ Ծովակալ Իսակովի պող. 29):
Խնդրում ենք փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած թեկնածուներին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարով՝ 011 900 026:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։