ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ Գ. Փ.-ն և Վ. Ք.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, տարբեր տնտեսվարող սուբյեկտների օգտին դրսևորած թողտվության և հովանավորչության համար նրանցից պահանջել և ստացել են յուրաքանչյուր դեպքում մինչև 90.000 ՀՀ դրամ կաշառք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար նրանց հարազատներից պահանջել և ստացել են խոշոր ու առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 50.000 ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջին անգամ մասնակցել է ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների և իրավապահ մարմինների միջև անցկացվող բանակային խաղերին՝ գրավելով 3-րդ տեղը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու մի քանի տասնյակ դեպքեր:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1.500.000 ՀՀ դրամ և 90.000 ՀՀ դրամի խմիչք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, Դ. Ղ.-ի դրդմամբ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես՝ Դ. Ղ.-ն մեկ այլ ընկերության տնօրեն Ա. Բ.-ի օժանդակությամբ համայնքապետին ներկայացրել է վերը նշված հողամասերը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: Դրանց հիման վրա համայնքի ղեկավար Ս. Բ.-ն, խախտելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, վերը նշված ինքնակամ կառույցի օրինականացման համար սահմանված՝ 438 մլն 837 հազ. ՀՀ դրամ վճարը համայնքի բյուջե մուծելու վերաբերյալ հողամասի սեփականատեր Դ. Ղ.-ին առաջարկություն ներկայացնելու փոխարեն, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կայացրած որոշմամբ ՍՊ ընկերությանը թույլատրել է վերը նշված հողամասերում իրականացնել ջերմոցային համալիրի կառուցման շինարարական աշխատանքներ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մի շարք քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից կաշառքի դիմաց դատապարտյալներին և կալանավորներին արգելված իրեր փոխանցելու դեպքեր:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2024 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։