ԹԵԺ ԳԻԾ 011 900 035
Հակակոռուպցիոն կոմիտեն 2025 թվականին էական աշխատանք է կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու, իրավակարգի ու օրինականության ամրապնդման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ։
Մասնավորապես՝ նախկինում գործած նախաքննական վարչությունների հենքի վրա ձևավորվել են վեց նոր վարչություններ՝ կոնկրետ մասնագիտացումներով, որոնք հնարավորություն են տալիս ավելի նպատակային, խորքային և համակարգված մոտեցում ցուցաբերել տարբեր բնույթի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության գործընթացում։
Նույն փոփոխությունների շարքում նախկին Ներքին անվտանգության վարչության հենքի վրա ստեղծվել է Ներքին անվտանգության և վերահսկողության վարչությունը, որն ի տարբերություն նախկինում գործած մոդելի՝ ունի երկու տարբերություն՝ առաջին՝ վերջինին է վերապահվել վերահսկողական գործառույթ, և երկրորդ՝ սույն վարչությանը վերապահված չէ նախաքննական գործառույթի իրականացում։
Փոփոխություններ են իրականացվել նաև օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումում: Մասնավորապես՝ նախկինում գործած մեկ օպերատիվ-հետախուզական վարչության հենքի վրա ստեղծվել են չորս ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ` երկու օպերատիվ-հետախուզական վարչություն և օպերատիվ-տեխնիկական ու տեղեկատվական-վերլուծական բաժինները։ Ընդ որում՝ պետք է ընդգծել, որ տեղեկատվական-վերլուծական բաժնին վերապահվել են նախադեպը չունեցող գործառույթներ՝ բաժինը, ի թիվս այլնի, հանրային և մասնավոր ոլորտում տեղի ունեցող չարաշահումները բացահայտելու նպատակով իրականացնելու է նշված ոլորտներում ընթացող տարբեր մրցութային գործընթացների խորացված ուսումնասիրություն՝ դրանց իրավաչափության, թափանցիկության և արդարության գնահատմամբ։
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ–հետախուզական վարչությունների կազմում ձևավորվել են նաև երկու տարածքային ստորաբաժանումներ՝ Լոռու և Շիրակի, ինչպես նաև Վայոց ձորի և Սյունիքի տարածքային բաժինները:
Տարածքային բաժինների ստեղծումը թույլ կտա անմիջապես արձագանքել կոռուպցիոն ահազանգերին: Բացի այդ, տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները տեղում հնարավորություն կունենան ավելի լավ ծանոթ լինել սոցիալական և տնտեսական հարաբերություններին, ինչը մեծ առավելություն է կոռուպցիոն ռիսկերի նույնականացման հարցում։ Բացի այդ, տարածքային ներկայությունը թույլ է տալիս իրականացնել ոչ միայն հետախուզական, այլ նաև՝ կանխարգելիչ աշխատանք։
Տարածքային ստորաբաժանումներում օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարվել են մրցույթներ, որոնք ընթացքի մեջ են:
Բացի վերոգրյալը, Կոմիտեի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկման, դրանց արագ և համարժեք արձագանքման նպատակով ստեղծվել է խորհրդակցական մարմին։ Այն կապահովի ավելի արդյունավետ, մասնագիտացված, թափանցիկ ու պատասխանատու որոշում կայացնելու գործընթաց՝ միավորելով փորձը, կարծիքները և շահերը՝ ի նպաստ ավելի լավ կառավարման։
Անձնական պաշտպանության միջոցների հաշվառման, պահպանման, վերահսկման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության պլանավորման, ուսումնավարժությունների և հաշվետվողականության հետ կապված գործառույթների իրականացման նպատակով ստեղծվել է սպառազինության ապահովման և քաղաքացիական պաշտպանության բաժին:
Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, գործնականում առաջացող խնդիրների հաղթահարման, ինչպես նաև վարույթների քննության որակական բարելավման նկատառմամբ հաշվետու ժամանակահատվածում՝ Կոմիտեի նախագահի կողմից տրվել է 48 հրաման և 7 հանձնարարական, որոնք, ի թիվս այլնի, ներառել են հետևյալը՝
«Փողերի լվացման, ահաբեկչության դեմ ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2025-2028 թվականների ազգային ռազմավարության գործողությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝
Նախաքննության կազմակերպման և դրա արդյունավետության ապահովման նպատակով՝
Կոմիտեում աշխատանքի արդյունավետության բարձրացումը խթանելու, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանումը և տարվա լավագույն ծառայողին պարզելու, վերջիններիս աշխատանքային և մասնագիտական գործունեությունը պատշաճ գնահատականի արժանացնելու նկատառումներից ելնելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ի 56-Լ հրամանով սահմանվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն ծառայող» ճանաչելու կարգը և պայմանները։
2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2585 քրեական վարույթ (այդ թվում` կրկնակի), որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը՝ կարճվել։
Ընթացքը լուծված քրեական վարույթներից 124-ը քննվել են 2-7 տարի ժամկետում (33-ը մաս անջատված քրեական վարույթներ), իսկ 219-ը՝ 1 տարի ժամկետում (36-ը մաս անջատված քրեական վարույթներ):
Քննության արդյունավետության բարձրացման և միաժամանակ ծանրաբեռնվածության աճի մասին են վկայում 2024 թվականի վիճակագրական տվյալների հետ համեմատական վերլուծությունը։ Այսպես՝ 2025 թվականին Կոմիտեում 296 վարույթ ավելի է քննվել, քան 2024 թվականի ընթացքում (2024 թվականին՝ 2289 վարույթ), 2025 թվականին նախորդ տարվա համեմատությամբ՝ ավարտված վարույթների թիվն աճել է 41-ով (2024 թվականին՝ 849 վարույթ):
Այսինքն՝ 2024 թվականի համեմատությամբ, 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12,9 %-ով, ավարտված վարույթների թիվը՝ 4,8 %-ով:
Դատարան ուղարկված քրեական վարույթները (առանց կրկնակիի), ըստ հանցագործությունների բնույթի, եղել են.
Ընտրությունների հետ կապված հանցագործություններ՝ 5 քրեական վարույթ՝ 10 անձի վերաբերյալ,
2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող (այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձինք), որոնք, ըստ բնագավառների և զբաղեցրած պաշտոնների, հանդիսացել են՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում`
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
այդ թվում՝
Կոռուպցիոն հոդվածներով նախաձեռնված վարույթներից 2025 թվականի ընթացքում կարճվել է 565 քրեական վարույթ (այդ թվում՝ կրկնակի), որից 433-ը կարճվել է ռեաբիլիտացնող, իսկ 132-ը՝ ոչ ռեաբիլիտացնող։ Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել 547 անձի վերաբերյալ:
2025 թվականի ընթացքում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 8.451.208.373 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 4.585.606.069 ՀՀ դրամ, համայնքին՝ 3.731.227.911 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 117.549.793 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 16.824.600 ՀՀ դրամ։ Հիշյալ քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 1.642.887.983 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 1.430.562.115 ՀՀ դրամ, համայնքին՝ 97.267.686 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 111.997.582 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 3.060.600 ՀՀ դրամ:
Անավարտ մնացած քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 726.430.094 ՀՀ դրամ:
Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց՝ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել ընդհանուր 674.975.798 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ և շարժական գույքերի վրա։
Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 5655 դիմում-հաղորդման, որից 882-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 971-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել, 736-ը ուղարկվել է Կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչություն ստուգումներ իրականացնելու նպատակով, 47-ը սահմանված կարգով քննարկվել և դիմումատուին պատասխան է տրվել, 23-ն ուղարկվել է այլ մարմիններ քննարկման, 1220-ը կցվել է քրեական վարույթներին, 30-ը բավարարվել է, 7-ը մերժվել է, մնացած դիմումները ևս ստացել են իրավական ակտերով սահմանված ընթացք:
Հարկ է նկատել, որ 2025 թվականին ստացված դիմում-հաղորդումների թիվը նախորդ՝ 2024 թվականի համեմատությամբ աճել է 374-ով (2024 թվականին՝ 5281), ինչը ևս վկայում է քաղաքացիների շրջանում Կոմիտեի նկատմամբ վստահության աճի և միաժամանակ աշխատանքի ծանրաբեռնվածության ավելացման մասին։
Հաշվետու ժամանակահատվածում հարուցված ծառայողական քննությունների շրջանակներում Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է 5 նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի որոշումներով հաստատվել է կարգապահական խախտման փաստերի առկայությունը և դրանցում 6 (3-ը՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող, 3-ը՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող անձինք) ծառայողների մեղավորությունը, որոնց նկատմամբ Կոմիտեի նախագահի հրամաններով նշանակվել են տարբեր կարգապահական տույժեր:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տարբեր հրամաններում փոփոխություններ կատարելու մասով ներկայացվել է 5 առաջարկություն, ինչպես նաև մշակվել են օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքի գնահատման չափորոշիչներ։
Մշակված չափորոշիչների հիման վրա ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների ծառայողների աշխատանքի գնահատման կարգ, որը հնարավորություն կտա աշխատանքը գնահատել ոչ թե սուբյեկտիվ մոտեցումների, այլ իրական արդյունքների, կատարողականի և մասնագիտական որակի հիման վրա։ Այն կնպաստի արդարության և հավասարության սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև ծառայողների մոտ կխթանի պատասխանատվության զգացումը և կբարձրացնի նրանց մոտիվացիան։
2025 թվականի ընթացքում ծավալուն աշխատանքներ են իրականացվել Կոմիտեի վերջնական ձևավորման ուղղությամբ, որոնց մի մասը շարունակվելու է նաև 2026 թվականի ընթացքում։ Հաստիքների համալրման նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմաթիվ մրցույթներ:
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 80 ինքնավար պաշտոններից համալրվել են 72-ը (որից 6-ը՝ պաշտոնակատար) կամ 90%-ը: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող 120 պաշտոններից՝ 78-ը (որից 4-ը՝ պաշտոնակատար) կամ 65%-ը, քաղաքացիական ծառայության 41 պաշտոններից՝ 37-ը կամ 90%-ը, հայեցողական պաշտոնները, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող հաստիքներն ամբողջությամբ համալրվել են:
Հարկ է նկատել, որ Կոմիտեի ծառայողների համալրման նպատակով հայտարարված մրցույթներից 2025 թվականի տարեվերջին անավարտ են մնացել 3-ը, որոնցով իրականացվում են 6 թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություններ:
Նկատի ունենալով, որ Կոմիտեի կայացման, գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական երաշխիքն արհեստավարժ կադրերն են և նրանց մասնագիտական պատրաստվածության անընդհատ բարձրացումը, 2025 թվականի ընթացքում այս ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել։
2025 թվականի ընթացքում Կոմիտեի ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված 15 մրցույթներից անցկացվել է 12-ը, որի ընթացքում ուսումնասիրվել և մրցութային համապատասխան փուլերով ստուգվել են 110 թեկնածուներ: Մրցույթների անցկացմանը մասնակցություն են ունեցել դիտորդներ և հոգեբան։
Մրցույթներին մասնակցած թեկնածուներից հաղթող են ճանաչվել 35-ը (20-ը ինքնավար պաշտոնների համար դիմած, իսկ 15-ը՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համար դիմած), որոնք էլ նշանակվել են համապատասխան պաշտոնների։
2025 թվականի ընթացքում մրցույթներով հաղթող ճանաչվածներից 4-ը վերապատրաստում են անցել ՀՀ ոստիկանության ակադեմիայում, իսկ 1 թեկնածուի մասնագիտական պատրաստումը ՀՀ արդարադատության ակադեմիայում ընթացքի մեջ է:
Կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով կազմակերպվել ու անցկացվել է 9 մրցույթ: Մրցույթներին մասնակցելու համար դիմել է 76 քաղաքացի, հաղթող են ճանաչվել 5 մասնակիցներ և նշանակվել համապատասխան պաշտոններում:
Կոմիտեի 3 քաղաքացիական ծառայողների համար կազմակերպվել է կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումներ՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից:
2025 թվականի ընթացքում Կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են 85 աշխատաժողովների, խորհրդակցությունների, քննարկումների և սեմինարների, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են hակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների կողմից իրականացվող՝ Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների աջակցության ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումներին ու հզորացմանը:
Վերոհիշյալ ժամանակահատվածում Կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալները և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները 13 հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, օտարերկրյա կազմակերպությունների, համանման գործառույթներ իրականացնող մարմինների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում կարևորվել է հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ շարունակական համագործակցությունը և համատեղ աշխատանքների շրջանակներում գործնական քայլերի մեկնարկն ու հետագա անելիքների պլանավորումը: Առաջնահերթ աշխատանքների համատեքստում շարունակվել է դիտարկվել Կոմիտեի արդյունավետ գործունեության համար պահանջվող տեխնիկական հագեցվածության հարցերը, ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման և գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հնարավորությունը, ինչպես նաև քննիչների և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:
Կոմիտեի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման և քննության արդյունավետության ապահովման գործում մեծ է եղել օտարերկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության դերն ու նշանակությունը՝ ինչպես լավագույն փորձի փոխառման, այնպես էլ բուն մինչդատական վարույթի ընթացքում իրավական փոխօգնության առումով, հատկապես հաշվի առնելով, որ մի շարք կոռուպցիոն հանցագործություններ, ինչպիսիք են փողերի լվացումը, ապօրինի հարստացումը, հաճախ ունեն անդրազգային բնույթ և առանց օտարերկրյա պետությունների գործընկերների աջակցության որոշ դեպքերում անհնար է պատշաճ քննության իրականացումը։
2025 թվականի դեկտեմբերին Կոմիտեի նախագահը մասնակցել է Կատարում անցկացվող՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին: Նստաշրջանի ընթացքում Կոմիտեի նախագահն ունեցել է մի շարք հարդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի, Մոլդովայի և Ղազախստանի գարծընկերների հետ: Հանդիպումների ընթացքում երկկողմ կարևորվել է իրավապահ ոլորտում շարունակական և արդյունավետ համագործակցությունը:
2025 թվականի ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել Վրաստանի պետական անվտանգության ծառայության հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ուղղությամբ։
Կոմիտեի կողմից 2025 թվականի ընթացքում մշակվել է օրենսդրական 5 նախագիծ:
2025 թվականին շարունակվել են լայնածավալ լուսաբանման աշխատանքները կառույցի ընթացիկ գործունեության և օրենքով վերապահված հիմնական գործառույթների իրազեկման ուղղությամբ: Մասնավորապես՝ լուսաբանվել են հանրության շրջանում հնչեղություն ստացած քրեական վարույթների ընթացքը, Կոմիտեի գործունեությանը վերաբերելի իրավական ակտերը, միջազգային համագործակցության շրջանակում վերջինիս ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպումները: Քննարկումներ ու հանդիպումներ են կազմակերպվել նաև ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների, ինչպես նաև լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, նախորդ տարի գործարկվել է պաշտոնական կայքի նոր՝ ավելի հարմարավետ և բարելավված տարբերակը, որի նպատակն է՝ Կոմիտեի կողմից հրապարակվող տեղեկատվությունը քաղաքացիների համար դարձնել առավել դասակարգված, մատչելի և հասանելի՝ այդ կերպ բարձրացնելով նաև կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության մակարդակը։
Հակակոռուպցիոն կոմիտեում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հասարակությանը ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և լինել դրան մասնակից։
Թողարկվել են անիմացիոն տեսահոլովակներ, որոնք ազդարարում են կոռուպցիոն երևույթների բացասական լինելու, ինչպես նաև դրա դեմ պայքարի, Հակակոռուպցիոն կոմիտե դիմելու անհրաժեշտության մասին, որը նախադեպը չունեցող գործելաոճ է և կրելու է շարունակական բնույթ։
Հաշվետու ժամանակահատվածում լրատվամիջոցների գրավոր հարցումներին տրվել է 45 պատասխան, իսկ քրեական վարույթների լուսաբանման կապակցությամբ տարածվել են 170 հաղորդագրություններ երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
Ամփոփելով 2025 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ հաղորդումը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեն կատարել է հաշվետու ժամանակահատվածի համար իր առջև դրված խնդիրները՝ կազմակերպել և իրականացրել է օրենքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, դրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննություն, պայմաններ է ապահովել նոր ձևավորված իրավապահ մարմնի գործունեության համար, միջոցառումներ է ձեռնարկել գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ծառայողների գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական երաշխիքները ապահովելու, քննչական աշխատանքներում նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը կատարելագործելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն կոմիտե