Loading...

ԹԵԺ ԳԻԾ 011 900 035

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթին դիտորդ ներգրավելու

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթին դիտորդ ներգրավելու

 

  1. Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 20-Լ հրամանով հաստատված կարգի 23-րդ կետը և 2022 թվականի հուլիսի 08-ի թիվ 15-Լ հրամանով հաստատված կարգի հավելված 8-ի 4-րդ կետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարում է մրցույթ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար թափուր պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերին դիտորդ ներգրավելու համար:
  2. Դիտորդի թեկնածություններ կարող են առաջադրել այն հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ հայտատու), որոնք ունեն հակակոռուպցիոն ոլորտում գործունեության երեք տարվա փորձառություն:
  3. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով ք. Երևան Վ. Վաղարշյան 13Ա հասցեով կամ էլեկտրոնային փոստի sh.hovhannisyan@anticorruption.am հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
  4. Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 07-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։ 

Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:

  1. Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը ժամը 24:00-ն:
  2. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե՝ պատասխանատու անձին՝ անձնակազմի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Շաքե Հովհաննիսիյանին, 011 900 026 հեռախոսահամարով կամ sh.hovhannisyan@anticorruption.am էլեկտրոնային հասցեով:
  3. Մրցույթին որպես դիտորդ կարող է մասնակցել այն անձը, որն ունի հակակոռուպցիոն ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն:
  4. Մրցութային հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել մինչև երեք դիտորդ:
  5. Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մեկ դիտորդի (այսուհետ նաև՝ թեկնածու կամ դիտորդի թեկնածու) թեկնածություն:
  6. Հայտատուները պետք է ներկայացնեն՝

1) հայտ՝ ուղղված Հանձնաժողովի նախագահին՝ ըստ Ձև 1-ի.

2) հասարակական կազմակերպության անունից հայտը ներկայացնող անձի՝ հասարակական կազմակերպության լիազորված անձ լինելու փաստը հաստատող փաստաթուղթ.

3) հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն ոլորտում փորձառությունը հավաստող փաստաթղթերը (հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ծրագրերը կամ միջոցառումները, դրանց բովանդակությունը, իրականացման ժամանակահատվածը, ստացված արդյունքները)

4) դիտորդի թեկնածուի ինքնակենսագրություն (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ)՝ կցելով հակակոռուպցիոն ոլորտում  առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ առկայության դեպքում՝ գործատուի կողմից տրամադրված տեղեկանք).

5) հայտարարություն՝ դիտորդի՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ Ձև 2-ի:

  1. Դիտորդի ներգրավման նպատակով Հանձնաժողովի կողմից ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:
  2. Սահմանված կարգի պահանջներին չբավարարող հայտ ներկայացնելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին պատշաճ ձևով ծանուցվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:
  3. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում ներկայացված հայտին ընթացք չի տրվում՝ այդ մասին հայտատուին ծանուցելով մեկօրյա ժամկետում:
  4. Եթե սահմանված կարգի չափանիշներին համապատասխանում է երեք թեկնածու, ապա վերջիններս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո համարվում են ընտրված: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են երեքից ավելի թեկնածուներ, ապա նախապատվությունը տրվում է  հակակոռուպցիոն ոլորտում առավել մեծ փորձառություն (առավել երկար գործունեություն) ունեցող թեկնածուներին:
  5. Արդյունքներն ամփոփելուց հետո մեկօրյա ժամկետում մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Կոմիտեի պաշտոնական առցանց հարթակներում, կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքէջում:

 

 

 

 

 

 

 

 

Ավարտված է
2025-10-27 - 2025-11-07