ԹԵԺ ԳԻԾ 011 900 035
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով հայտարարված մրցույթի թեստավորման փուլի թեստերով/գրավոր ստուգման ենթափուլն անցկացվելու է 2025 թվականի սեպտեմբերի 15-ին` ժամը 10.00-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13ա)։
Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվելու է թեստերով/գրավոր ստուգման ենթափուլն սկսելուց 10 րոպե առաջ։
Խնդրում ենք փաստաթղթերի ուսումնասիրության փուլը հաղթահարած թեկնածուներին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել Հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարով՝ 011 900 026։