Loading...

ԹԵԺ ԳԻԾ 011 900 035

Տեղեկատվություն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրելու մրցույթի հարցազրույցի 2-րդ /բարեվարքության/ փուլի վերաբերյալ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ատորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով 2025 թվականի օգոստոսի 07-ին հայտարարված մրցույթի հարցազրույցի 2-րդ /բարեվարքության/ փուլին թեկնածուներից 4-ը հաղթահարել են տվյալ փուլի անցողիկ շեմը՝ 35 միավորը (որից առնվազն 18 միավորը բարեվարքության համար), իսկ 1-ը չի ներկայացել տվյալ փուլին:

Հարցազրույցի բոլոր մասնակիցներն արդյունքների մասին տեղեկացվել են իրենց էլեկտրոնային փոստերի միջոցով: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել Անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 900 026: