ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու Կոմիտեի ծառայողները Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։