ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրել է Կոմիտեի՝ 2024 թվականի բյուջեի կատարողականը:
Արթուր Նահապետյանը տեղեկացրել է, որ Կոմիտեի՝ 2024 թվականի տարեկան բյուջեն կազմել է 3 մլրդ 660 մլն դրամ, իսկ կատարողականը ապահովել է ծրագրային ցուցանիշի 85,2 տոկոսը: Արդյունքում՝ չծախսված միջոցները 542 մլն ՀՀ դրամի չափով վերադարձվել են բյուջե: «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության ապահովում» ծրագրի շրջանակներում բյուջետային հատկացումներն իրականացվել են 5 միջոցառումներով: Նախորդ տարվա համեմատ Կոմիտեի ծախսերն աճել են 17,9 տոկոսով կամ 474 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հաստիքների համալրմամբ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։