ԹԵԺ ԳԻԾ 011 900 035
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր Կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Հանրապետության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:
Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև Հանրապետության տոնի կապակցությամբ իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, արտահերթ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
Իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած բարձր մասնագիտական պատրաստվածության և կառավարչական արդյունավետ հմտությունների կիրառման համար հուշանվեր ձեռքի ժամացույցով է պարգևատրվել՝
Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Խեդոյանը և Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ղուկասյանը:
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
«Լավագույն ծառայող» մեդալով են պարգևատրվել՝