ԹԵԺ ԳԻԾ 011 900 035
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր Անուշավան Աղաջանյանը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշի» մեդալով է պարգևատրվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Բորյա Չիլինգարյանը: