Loading...

ԹԵԺ ԳԻԾ 011 900 035

Պաշտոնական

Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք

18.06.2026
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀԿԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: