Loading...

ԹԵԺ ԳԻԾ 011 900 035

Պաշտոնական

Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր են բացահայտվել

06.06.2026
Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր են բացահայտվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի հոր կողմից Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու  դեպքերի մասին։ 
 
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: