Loading...

ԹԵԺ ԳԻԾ 011 900 035

Սասուն Խաչատրյան

Սասուն Խաչատրյան

Կենսագրություն

Ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին, Երևան քաղաքում:

1993-1998 թվականներին  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998-2000 թվականներին ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում:

  2000-2003թթ.              

Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ,

Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ

  2003-2008թթ.

Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ

 

2008-2013թթ.

Երևան քաղաքի դատախազի տեղակալ

2013-2014թթ.

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ

  2014-2016թթ.

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ

  2016-2017թթ.

«Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն

2017-2018թթ.

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ

2018-2021թթ.  

               

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ

2021-2024թթ.

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

 

Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 27-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

ՀՀ կառավարության՝ 2024թ. նոյեմբերի 19-ի որոշմամբ ազատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից: