×
Team Photo

Հայկ Գրիգորիի Գրիգորյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական

 

Ծնվել է 1976 թ. մարտի 15-ին, Երևան քաղաքում:

1994-1995 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:

2019 թ․ ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի՝ ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ բաժնի մագիստրատուրան։

2001-2002 թթ․

ՀՀ ՆԳՆ Պետական պահպանության վարչության ԿՕՊ գնդի 1-ին գումարտակի դասակի հրամանատարի տեղակալ

2002-2009 թթ․

ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Շահումյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

2009-2010 թթ․

ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ պետական և անձնական ունեցվածքի հափշտակության դեմ պայքարի գծով բաժանմունքի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր

2010-2011 թթ․

ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության քրեական-հետախուզության բաժնի՝ անձի դեմ ուղղված հանցագործությունների գծով պայքարի բաժանմունքի պետ

2011-2016 թթ․

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ տեղեկատվության վերլուծության բաժնի պետ

2016-2020 թթ․

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչության պետ

2020-2022 թթ․

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ

14.04.2022 թ․-ից առ այսօր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետ

Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։

ՀՀ նախագահի՝ 2020 թ․ մարտի 3-ի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Կանխի՛ր կոռուպցիան