Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1982թ. հունվարի 31-ին Երևան քաղաքում:
Բարձրագույն կրթությունն ստացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2003 թ.-ին՝ ստանալով իրավաբանի որակավորում:
2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Մասնագիտական գործունեությունն սկսել է 2005 թ.-ից:
2005-2013 թթ. |
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ |
2013-2014 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ |
2014-2016 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ |
2016-2017 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ |
2017-2021 թթ. |
ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ |
2021-2022թթ. |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 2-րդ վարչության պետի պաշտոնակատար |
10.10.2022թ.-ից | ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 2-րդ վարչության պետ |
Պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից պարգևատրվել է արժեքավոր հուշանվերով, ՀՀ հատուկ քննչական ծառայության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով, ինչպես նաև արժանացել է շնորհակալագրերի:
ՀՀ նախագահի` 2016 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: