Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կրթական նախաձեռնության շրջանակներում կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և հանդիպել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ս. Բ.-ն, զբաղեցնելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնտեսական վարչության պետի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բյուջեից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 7 մլն ՀՀ դրամը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է ընդհանուր ավելի քան 38 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են Ճանապարհային ոստիկանության չորս տեսուչների կողմից երկու տասնյակից ավելի վարորդներից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:
Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Freedom House» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում ուսանողների հերթական այցն էր կազմակերպվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շավարշիձեին և Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին:
Մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ծրագրերի տնօրեն Ֆրանկո Սանչես-Հիդալգոյին և Երևանում IDLO գրասենյակի ղեկավար Օլենա Ռոդիոնենկոյին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ. Ղ.-ն, զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր պաշտոնից բխող լիազորությունները, որի հետևանքով պետությանը հասցվել է 3.228.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։