ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ն նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին դրդել է իր ծառայողական լիազորություններն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի, որի հետևանքով 1 մլն 300 հազար ՀՀ դրամից ավելի վնաս է պատճառվել պետության և կազմակերպության օրինական շահերին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, կաշառք տալուն և ստանալուն օժանդակող երկու անձանց միջոցով Վ. Ե.-ից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:
Կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վ. Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հուլիսի 12-ին Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը:
ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների ներկայության:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, միասնական դիտավորությամբ և այլ անձանց օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ կազմակերպելով և իրականացնելով օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարումը քաղաքացուն:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե / 2025 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։