Loading...

ԹԵԺ ԳԻԾ 011 900 035

Պաշտոնական

Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից. 2 անձ կալանավորվել է

26.05.2026
Ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայտվել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից. 2 անձ կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ–հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք, ԱԺ ընտրություններին նույն կուսակցության օգտին քվեարկելու և նախընտրական քարոզչություն իրականացնելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք` գործընթացը քողարկելով կուսակցության տարածքային գրասենյակներում նշված անձանց կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: